Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է
05.02.2015 | 12:08

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ և վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ